Pakistani միջուկային զենքի ստեղծման ծրագրի հիմնադիր Աբդ Ալ-Քադիր Խանը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները 1990-ականների վերջին կաշառել են Իսլամաբադում որոշ պաշտոնյաների՝ միջուկային զենք ստանալու տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Այս մասին այսօր գրում է The Washington Post-ը:
Խանը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Հյուսիսային Կորեան 1998 թ. ստացել է 3 միլիոն դոլար: Թերթի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ Խանի կողմից հրապարակված փաստաթղթերը իրական են, չնայած Պակիստանի իշխանություններն արդեն ասել են, թե դրանք կեղծիք են:
Հատկանշական է, որ Խանն այս հայտարարությունն անում է Պակիստանի և ԱՄՆ-ի միջև ողջ պատմության ընթացքում գրանցված ամենալարված փուլերից մեկում, երբ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո ամերիկյան իշխանությունները պակիստանյան հատուկ ծառայություններին մեղադրեցին գրոհայիններին թաքցնելու մեջ:








































