Tuesday, 30 06 2026
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Orange Հիմնադրամի աջակցությամբ Հարթավան գյուղում մեկնարկել է համայնքային զարգացման նոր ծրագիր

Orange Հիմնադրամն այսօր հայտարարեց համայնքային զարգացման «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին: «Մեկ գյուղ» նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների համալիր զարգացմանը: Այն, մասնավորապես, ուղղված է լինելու ընտրված մեկ գյուղական համայնքի տնտեսական գործունեության կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կրթական ու առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը: Ծրագիրն իրականցվելու է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից: Այն նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում: «Մեկ գյուղ» ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կազմել է 55 միլիոն դրամ:

«Մեկ գյուղ» ծրագիրն օգտագործելու է սպառողական կոոպերատիվի մոդելը, որը Հարթավան գյուղի բնակիչներին թույլ կտա բարելավել կաթնամթերքի արտադրությունն ու վաճառքից ստացված արդյունքները: Նորաստեղծ կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվելու է կաթի հավաքագրման և վաճառքի մասնագիտացված ու նոր տեխնիկայով զինված կետ: Ծրագրի շրջանակներում ջրաբաշխման համակարգի վերանորոգման և 500 մետր երկարությամբ նոր խողովակաշարի կառուցման միջոցով՝ կբարելավվի նաև համայնքի ոռոգման համակարգի արդյունավետությունը: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև գյուղի մանկապարտեզի վերանորոգմանն ու ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Կվերակառուցվեն նաև ֆուտբոլի և վոլեյբոլի խաղահրապարակները: Ծրագիրը նախատեսում է նաև համայնքի բուժկետի՝ նոր սարքավորմաբ համալրումն ու բուժանձնակազմի համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակեպումը:

«Գյուղական համայնքերն ու դրանց առօրյա խնդիրները մշտապես Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մեր գործընկերների հետ համատեղ մենք արդեն իրականացրել ենք գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների՝ սպորտային համալիրների, մանկապարտեզների, համակարգչային սրահների զարգացմանն ուղղված մի շարք արդյունավետ ծրագրեր: Վերջիններիս նպատակն էր խթանել գյուղական համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները, ինչպես, օրինակ, Բերդավան գյուղում իրականացված պտղաբուծության զարգացման ծրագիրը: Այս անգամ մենք նախաձեռնել ենք էլ ավելի համապարփակ ծրագիր, որն ուղղված է լինելու Հարթավան գյուղի կաթնարդյունաբերության, ինչպես նաև ոռոգման համակարգի զարգացմանը և սպորտային խաղահրապարակների ու համայնքի բուժկետի տեխնիկական հագեցվածությանը: Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա և կբարելավի համայնքի բնակիչների կյանքի պայմանները», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը :

Ծրագրի մեկնարկին իրենց մասնակցությունն ունեցան նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, Արագածոտնի մարզպետը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության ղեկավարը: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի վերաբերյալ՝ նշելով զգալի ֆինանսական ներդրման, ինչպես նաև գյուղական համայնքի տարբեր հիմնախնդիրներին համալիր լուծում տվող այս յուրահատուկ մոտեցման կարևորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում