Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Կադրային խնդիրը միջին օղակում է, այն ամբողջությամբ պետք է փոխել

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե դատական համակարգում առկա ճգնաժամի և ներդրումային միջավայրի միջև արդյո՞ք կա կապ, նշեց. «Կապ, իհարկե, կա, քանի որ դատական համակարգը սեփականության ինստիտուտը պաշտպանող հիմնական համակարգն է, այսինքն, որպեսզի ներդրողն իրեն պաշտպանված զգա, պետք է ունենալ անկախ դատական համակարգ: Չենք կարող ասել, թե ներդրողները սպասում են, որ երբ Հայաստանում դատական համակարգը բարելավվի, կգան Հայաստան, բայց բոլորն էլ գիտակցում են, որ անկախ դատական համակարգը սեփականության երաշխավորն է»:

Վ. Կարապետյանը հույս հայտնեց, որ հնարավոր է՝ ինքնամաքրման ընթացակարգերով բարելավվի դատական համակարգը:

«Դատական համակարգում դեռևս չենք տեսնում ցանկալի արդյունք, բայց ներդրումների առումով պատկերը փոփոխված է արդեն,- վստահեցրեց պատգամավորը: -Տնտեսության ակտիվության գործակիցը ապրիլին աճ է գրանցել՝ ավելի քան 9 տոկոս: Վստահ եմ, որ այս տարի երկնիշ աճ ենք ունենալու, անկախ բյուջեում հոռետեսական պլանավորումից»:

ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Վ. Կարապետյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքի առանցքային և արմատական փոփոխություններ են արվում: «Պետք է սպասենք, մինչև աշխատանքը դառնա արժեք ստեղծող հիմնական գործոնը, և այդ դեպքում կմտածենք պրոգրեսիվ հարկման մասին: Հիմա աշխատանքի հարկերը կրճատելու և արդեն կուտակված հարստությունը հարկելու ճանապարհով ենք շարժվում: Մենք սպառում ենք բարիքներ և չարիքներ: Ակցիզային հարկերը ուղղված են չարիքի (ալկոհոլի, ծխախոտի, խաղատների…) հարկմանը»,- նշեց պատգամավորը:

«Բոլոր գործարարները, որոնք հաստատվել են Վրաստանում, կվերադառնան Հայաստան, որովհետև բոլոր այն առավելությունները, որ ունի վրացական համակարգը, շուտով կունենանք նաև մենք, միաժամանակ չենք ունենա այն մինուսները, որ առկա է այնտեղ»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իշխանության կադրային խնդիրներին, Վ. Կարապետյանն ընդգծեց, որ կադրային խնդիրներն առկա են միջին օղակում. այն ամողջությամբ պետք է փոխել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում