Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լիբերալ հայացքներ ունեցող «Լուսավոր Հայաստանը» երբեք համահարթին դեմ չի եղել: Մենք դրա կիրառման և դրա բացասական ազդեցության չեղարկումն է, որ քննադատում ենք: «Լուսավոր Հայաստանը» որևէ դրական բանի մասին երբևէ դեմ չի խոսել»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Անդրադառնալով իրավական որոշակիությանը՝ Մանե Թանդիլյանը կրկին ասաց. «Դա նշանակում է գրել նոր Հարկային օրենսգիրք, ինչը այս պարագայում կառավարության պատասխանատվությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































