ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին քննադատել են Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ արևային ակնոցը չհանելու համար։
Մելանյան ամուսնու հետ Նորմանդիա է ժամանել՝ պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։ Նա միջին երկարության սև զգեստ էր ընտրել և արևային ակնոց։ Քանի որ առաջին տիկինը մոռացել է հանել ակնոցը, համացանցի օգտատերերը նրան մեղադրել են կոպիտ քայլի և վետերանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

«Մելանյան կրկին ժամանակ չի գտել հանելու ակնոցը պետական օրհներգի կատարման ժամանակ։ Նույն կերպ նրա փոխարեն կարող էր երկվորյակը գալ։ Ոչ ոք ոչինչ չէր հասկանա», «Ինչո՞ւ Մելանյա Թրամփը չի հանել արևային ակնոցը հանդիսավոր արարողության ընթացքում։ Այնքան անհարգալից է։ Տիկին Մակրոնը ակնոց չի դրել։ Նա պարզապես չի կարող նայել մարդկանց աչքերին։ Նրան թվում է, թե շամպայն է խմում ֆրանսիական գետերից մեկի վրա»,- մեկնաբանություններում գրում են զայրացած օգտատերերը։










































