Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ես այստեղ տեսնում եմ կառավարության դիմաց տարիներ առաջ պայքարող առևտրականներին, նաև՝ Առինջ մոլի, ովքեր նաև ավելացրած շեմի համար էին պայքարում: Հիմա այդ ամենը կա, բայց դուք ասում եք՝ դեմ եք: Պարոն Մելքումյան, իհարկե, ձեր խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ դեմ է: Ընդմիջմանը ասացիք, որ կողմ եք, բայց դեմ եք. եկեք ասեք՝ որ կողմ ըլլալով, դեմ եք ըլլալու: Բայց ընդունեք՝ այն, ինչ պահանջել եք, մեծ մասը ընդունվել է»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































