Ղրիմում և ընդհանուր առմամբ Ուկրաինայում տիրող իրավիճակը մեծ անհանգստություն է առաջացնում և չպետք է թույլ տալ, որ այն ապագայում սրվի: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որն այցով գտնվում է Ադրբեջանում:
Շրյոդերը նշել է, որ շատ կարևոր է հակամարտության հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, ինչպես նաև միջազգային հանրության ներգրավվածությամբ ինտենսիվ երկխոսությունը:
Նախկին կանցլերի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն այս համատեքստում կարող է լավ միջնորդ լինել: Նա ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծել բանակցությունների միջոցով:
Շրյոդերը նշել է, որ սխալ է Ուկրաինային դնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրության առաջ:









































