Քննչական կոմիտեի աշխատակիցները բերման են ենթարկել Կրասնոգորսկի շրջանում ծեծկռտուքի երեք մասնակիցների, ինչի արդյունքում սպանվել է Սիրիայի մարտական գործաղությունների մասնակից, նախկին ԳՀՎ հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը, ձերբակալվածների նկատմամբ ներկայումս քննչական գործողություններ են անցկացվում:
Այսպիսով, կասկածյալների թիվը արդեն յոթն է: Ավելի վաղ աղբյուրը հայտնել է, որ ծեծկռտուքի մասնակիցների թիվը կարող է մոտ 10 մարդ լինել:
Դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում երկու ամիս ժամկետով արդեն 4 կասկածյալ է ձերբակալվել. սպանության մեջ մեղադրվող գործազուրկ ռուսաստանցի Սերգեյ Խոջանյանը, ինչպես նաև ՌԴ քաղաքացի Սուրեն Մարկոսյանը և Հայաստանի երկու քաղաքացի՝ Նարեկ Ստեփանյանը և Սահակ Սահակյանը, որոնք մեղադրվում են խուլիգանության մեջ: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:
Հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի մարզի Պուտիլկովո միկրոշրջանի Նովոտուշինսկայա փողոցում գտնվող սրճարանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Բելյանկինը, որը փորձել է բաժանել կռվի մասնակիցներին, սպանվել է ևս մեկ տղամարդ վիրավորվել է:









































