Արդարադատության նախարարի հրաժարականի պատճառների մասին միակ մարդը, որ կարող է խոսել ինքը՝ Արտակ Զեյնալյանն է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նա նշեց, որ ինքը երբեք կաշկանդված չի եղել իր տեսակետը հայտնել, և եթե ունենար դժգոհություն արտահայտելու պատճառ, անպայման կարտահայտեր:









































