Monday, 08 06 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված

Սերժ Սարգսյանը թող իզուր չփորձի

Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների արձագանքը, ընդհանուր առմամբ, երևի թե տեղավորվում է սպասելի շրջանակների մեջ: Ավելին` ինչ-որ տեղ նույնիսկ հաջողություն կարելի է համարել այն, որ ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում, այնպես էլ այս պարագայում Հայաստանը կարողանում զերծ մնալ ռուսական քաղաքականության անվերապահ աջակցության քայլերից: Այսինքն` գոնե լռությունն այստեղ չարյաց փոքրագույնն է կամ նույնիսկ հաջողություն:

Հայաստանի իշխանությունների պահվածքի մեջ, սակայն, կարծեք թե մեկ այլ նրբերանգ էլ կա: Պաշտոնական Երևանի համար Ուկրաինայի իրողություններն ու այնտեղ Ռուսաստանի ակնհայտորեն ագրեսիվ պահվածքը Սերժ Սարգսյանի համար, այսպես ասած, փաստարկ է եվրոպացիների և ընդհանրապես Արևմուտքի հանդեպ: Այսինքն` Սերժ Սարգսյանն այդ իրադարձություններն ընկալում է որպես փաստարկ և նաև փորձում նրբորեն այն հրամցնել Արևմուտքին, ինչի վկայությունն էր նաև Դուբլինում ԵԺԿ-ի ժողովի նրա ելույթը:

Այսինքն` Սերժ Սարգսյանը փորձում է ակնարկել, հասցնել Արևմուտքին, որ Մաքսային միություն ընտրելու ու եվրաասոցացման գործընթացից հրաժարվելու հարցում իրեն ուղղված մեղադրանքները, կշտամբանքները իզուր են, իզուր է Եվրոպան արհամարհում իրեն, իզուր է Արևմուտքը խաչ քաշել Սերժ Սարգսյանի հետ գործընկերային որևէ հեռանկարի վրա: Սերժ Սարգսյանի կարծիքով կամ մատուցմամբ` այդ ամենն իզուր է, որովհետև ինքը մեղավոր չէ, եթե ինքը չկայացներ այդպիսի որոշում և շարունակեր գնալ դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը նույնը կաներ Հայաստանի հանդեպ, ինչ այսօր Ուկրաինայի հանդեպ է կատարում, և եթե Ուկրաինայից առ այսօր ինչ-որ բան մնացել է, թեև պոկվել է Ղրիմը, ապա Ղրիմից էլ փոքր Հայաստանից ոչինչ չէր մնա Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից հետո: Իսկ Արևմուտքն էլ, ինչպես որ այսօր Ուկրաինայի հարցում չի կարողանում ոչ մի գործնական բան անել Ղրիմը Ռուսաստանից հետ վերցնելու համար, այդպես էլ ոչինչ չէր անելու կամ չէր կարողանալու անել Ռուսաստանի ձեռքից Հայաստանը հետ վերցնելու համար:

Երևանի համար ուկրաինական իրադարձությունները այսօրինակ բովանդակությամբ մի փաստարկ են, այսպես ասած` իրեղեն ապացույց և արդարացում, որ Արևմուտքն անհիմն է մեղադրում կամ անվստահելի համարում Հայաստանի իշխանություններին, Սերժ Սարգսյանին:

Ինչքանո՞վ է այս` այսպես կոչված փաստարկը իրապես հիմնավոր, ինչքանո՞վ է պաշտոնական Երևանի նման տրամադրվածությունը հիմնավորված, արդարացի, տեղին և համարժեք: Արդյո՞ք իսկապես Սերժ Սարգսյանն իրավացի է ուկրաինական իրադարձությունների ոչ պաշտոնական, լռելյայն, բայց բավական թափանցիկ ակնարկի մակարդակով ինտերպրիտացիայի հարցում: Կամ, ընդհանրապես, ուկրաինական իրադարձությունները կարո՞ղ են նրան նման մեկնությունների կամ ակնարկների առիթ դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչպես նաև հայաստանյան ընդդիմախոսներին պատասխանելու հարցում: Առաջին հայացքից «փաստարկներն», իհարկե, երկաթյա են: Կասկած չկա, որ Ռուսաստանը կփորձեր անել այն, ինչ արեց Ուկրաինայի դեպքում: Ավելին` Ռուսաստանը պաշտոնական ակնարկներով, իսկ ոչ պաշտոնական քարոզչական խողովակների մակարդակում էլ ուղղակիորեն սպառնում էր Հայաստանին պատերազմով, Ղարաբաղի կորստով:

Կարելի՞ էր կասկածել, որ Մոսկվան կանի այդ ամենը: Երևի թե ոչ: Ոչ նաև այն պատճառով, որ Մոսկվայի նման մտադրությունները հավանության էին արժանանում նաև Հայաստանի, այսպես ասած, քաղաքական դաշտի մեծ մասում՝ կրկին ոչ պաշտոնական, բայց քարոզչական խողովակների մակարդակով, որոնք կարծեք թե դարձել էին ռուսական քարոզչության «վտակները»: Այսինքն` Ռուսաստանի սպառնալիքները Հայաստանում հանրայնորեն լեգիտիմացվում էին և կարծեք թե ոչինչ չէր խանգարի դրանց իրագործմանը: Արևմուտքը կօգնե՞ր Հայաստանին: Ուկրաինայի դեպքում ակնհայտ է, որ կար որոշակի անակնկալություն, անպատրաստություն, Ռուսաստանից չէին սպասում այդպիսի կտրուկ և ագրեսիվ արձագանք: Նույնը լինելու էր նաև Հայաստանի դեպքում, Հայաստանը չէր կարող ավելին ակնկալել, քան այն, ինչ կա այսօր Ուկրաինայում: Եվ ուրեմն` ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրավացի էր, այսինքն` իր տեսանկյունից, որ միևնույն է` Հայաստանը ոչ ոք չէր փրկելու, իսկ այսպես գոնե ինքը փրկվեց, ինչի համար մեղադրել իրեն անարդարացի է:

Այստեղ, սակայն, պետք է կանգ առնել: Խնդիրն այն է, որ այս փաստարկները ուղիղ պրոյեկցիա են, մինչդեռ երբեք, որևէ դեպքում չեն լինում նման պրոյեկցիաներ աշխարհաքաղաքական այս կամ այն խնդրի, տարածքի, օբյեկտի կամ սուբյեկտի կապակցությամբ: Ուկրաինան չի կարող փաստարկ լինել, և ընդհանրապես, բոլոր փաստարկները կամ փաստարկների բացակայությունը Հայաստանի ներսում են: Բանն այն է, որ հնարավոր չէ մի ոտքով Եվրոպա գնալ, իսկ մյուս ոտքով Հայաստանի ներսում շարունակել հարվածել հասարակական շահերին և պահել քրեաօլիգարխիկ համակարգը, պահել յուրային օլիգարխներին և կայացնել բացարձակապես անձնական կամ խմբակային շահերի վրա հիմնված կոնյունկտուրային քաղաքական որոշումներ: Այսինքն` այստեղ է Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը:

Եվ բացի այդ` նա պարզապես խաբել է Եվրոպային, աշխարհին, Հայաստանին: Եթե կային խնդիրներ, ապա ոչ ոք նրան չէր արգելում այդ խնդիրների մասին խոսել հրապարակավ և հայտարարել, որ Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է եվրաասոցացումը, սակայն պետությունը այս, այս, այս սուբյեկտիվ պատճառներով չի կարող նման որոշում կայացնել, և ուրեմն` եկեք մտածենք, թե ինչ անենք: Սերժ Սարգսյանը չի վարել այդպիսի հրապարակային քաղաքականություն, նա խաբել է բոլորին: Հետևաբար` Ուկրաինան չի կարող թեթևացնել նրա պատասխանատվությունը թե՛ միջազգային հանրության, և թե՛ առաջին հերթին Հայաստանի ապագայի առաջ:

Պատահական չէ, որ Դուբլինում նրա ելույթը մնաց աննկատ թե՛ այդ պահին, թե՛ դրանից հետո: Դա նշանակում է, որ նրա փաստարկները մերժված են: Դե իսկ Հայաստանի հասարակությունը Սերժ Սարգսյանի որևէ փաստարկ մերժել է ի սկզբանե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում