Spotify երաժշտական ծառայությունը պոդկաստների շարքի բազմամյա պայմանագիր է ստորագրել նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ, Միշելի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նրանց հայտարարությունը:
Պայմանագիրը ստորագրվել է ամուսինների Higher Ground պրոդյուսերական ընկերության հետ: Միշելն ու Բարաք Օբաման կզարգացնեն, կգովազդեն և կմասնակցեն Spotify-ի պոդկաստներին:
Ավելի վաղ Օբամաների ընկերությունն արդեն վավերագրական ֆիլմերի արտադրության պայմանագիր է կնքել Neflix-ի հետ:
Օբաման հայտարարել է, որ պոդկաստները «արդյունավետ երկխոսություն հաստատելու բացառիկ հնարավորություն են ընձեռում, մարդկանց ստիպում են ժպտալ և մտածել, ինչպես նաև մերձեցնում են մարդկանց»:
Ինչպիսի թեմաներ կլուսաբանվեն պոդկաստում և երբ այն հասանելի կլինի, չի հաղորդվում:









































