Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խնդրահայրույց համարեց այս օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ այն նույնիսկ պետաիրավական հանձնաժողովում չի քննարկվել. «Կառավարության այս հրատապությունը հասկանում եմ՝ ինչով է բացատրվում, բայց դա պատճառ չէ, որ հնարավորություն չտրվի, որ նույնիսկ պետաիրավական հանձնաժողովում հարցը քննարկվի»:
Նրա խոսքով՝ իր օգնականները արդեն 6-7 էջանոց դիտողությունների փաթեթ էին կազմել. «Կառավարությանը հորդորում եմ նորմալ հնարավորություն տալ մեզ աշխատելու. չկանգնենք նորից անելանելի իրավիճակների առաջ՝ որ եթե այս քայլին չգնանք, ապա նորից ճգնաժամային իրավիճակում կհայտնվենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































