«Խելագարները» հեռուստասերիալի հեղինակներից Մեթյու Ուեյները հայտարարել է, որ The Beatles-ի Abbey Road ալբոմը դարձել է նախագծի վերջին սերիան գրելու ոգեշնչման աղբյուր՝ հայտնում է Rolling Stone-ը:
Դրամայի վերջին՝ 7-րդ սեզոնը կսկսվի ապրիլի 13-ին: Ուեյների խոսքով՝ սեզոնի վերջին սերիան պետք է ամփոփի սերիալի բոլոր 92 մասերը ու ավարտվի այնպես, ինչպես ավարտել էր «լիվերպուլյան քառյակի» Her Majesty երգը:
«Խելագարների» հեղինակը նշել է, որ ի տարբերություն The Beatles-ի՝ հեռուստասերիալի պատմությունը չի հասնի մինչև 1970-ականները:









































