Շարունակվում է կառավարության մոտ քաղաքացիների բողոքի ակցիան ընդդեմ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի:
Կենդանասերների խմբի համակարգողը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգին սխալ է կառավարվում և դրա արդյունքում կենդանիների անկում է տեղի ունենում:
«Հավաքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ցանկանում ենք պարոն վարչապետի օժանդակությունը այս խնդրի լուծման վերջնական հանգուցալուծումը տալու համար:









































