Լույս հունիսի 7-ի գիշերը Լիլոյի շրջանում Թբիլիսիի խոշորագույն շուկայում տեղի ունեցած սաստիկ հրեդեհի հետեւանքով խանութներ են այրվել 8-10 հազար քառակուսի մետր տարածքում: Այդ մասին հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հրդեհն սկսվել Է այսպես կոչված «չինական շուկայի» կոշիկի խանութներից մեկում: Պահպանությանը չի հաջողվել սեփական ուժերով տեղափակել բռնկումը: Պատահարի վայր են ժամանել շուրջ 20 բրիգադ հրշեջ-փրկարարներ, ինչպես նաեւ այն խանութների տերերը, որոնք փորձում Էին իրենց ապրանքները դուրս բերել կրակից:
Ինչպես ասված Է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ, ներկայում հրդեհը մարված Է: Դրա հետեւանքով տուժածներ չկան։