Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագափշին հետմահու շնորհվել է Աբխազիայի հերոսի կոչում։ Այդ հրամանը ստոարգրել է Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը։
Բագափշն այդպիսի պատվի է արժանացել «վրացի զավթիչներից Կոդորի կիրճի վերին հատվածները ազատագրելու ռազմական գործողության մտահղացման ու ղեկավարման, դրա անկորուստ ապահովման և Աբխազիայի տարածքային ամբողջականության վերականգնման համար»։
Բացի այդ, Անկվաբի երկրորդ հրահանգով Բագափշին հետմահու շնորհվել է նաև առաջին աստիճանի «Պատիվ և Փառք» շքանշանը՝ «ժողովրդի ու պետության առջև ունեցած նշանակալից ծառայությունների, Աբխազիայի Հանրապետության զարգացման և միջազգային ճանաչման գործում ունեցած ներդրման» համար։
Հիշեցնենք, որ 63-ամյա Սերգեյ Բագափշը մահացել է այս տարվա մայիսի 29-ին մոսկովյան կլինիկաներից մեկում։