Թերեզա Մեյը կլքի Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի կատարել Միացյալ Թագավորության վարչապետի պարտականությունները, քանի դեռ չի որոշվել նրա փոխանորդը։
Պահպանողականների առաջնորդի պաշտոնը Մեյը զբաղեցրել է 1061 օր։ Սա կուսակցության պատմության մեջ վեցերերոդ ամենավատ արդյունքն է։ Այդ ցուցանիշով նա գտնվում է Նևիլ Չեմբրելենի (1997-1940, 1227 օր) և Յեն Դանքան Սմիթի (2001-2003, 784 օր) միջև։ Ռեկորդը պատկանում է Մարգարեթ Թեթչերին, որը կուսակցությունը կառավարել է 1975-1990-ին կամ 5769 օր։ Երկրորդ տեղում Ուինսթոն Չերչիլն է, որը կուսակցությունը ղեկավարել է 1940-1955-ը (5307 օր)։









































