ԱՄՆ-ը որոշել է վաճառքի դուրս բերել նավթի ոչ մեծ քանակությունը ռազմավարական պաշարների և ոչ թե Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Այդ քայլը նաև չի կարելի դիտարկել որպես Ռուսաստանին ուղղված որևէ ազդանշան: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Քարնին հստակեցրել է, որ դա արվել է համապատասխան օրենքի, որը պահանջում է ազգային պաշարներից հումքի պարբերաբար վաճառք:
Նրա պարզաբանմամբ՝ դա ռազմավարական նավթային պաշարների գործունեության ստուգում է:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական պաշարներից շուկա է բաց թողնում 5 մլն բարել նավթ:
Վերջին անգամ ԱՄՆ-ն իր ռազմավարական նավթային պաշարները բացել էր 2011-ին՝ լիբիական ճգնաժամի թեժ պահին: ԵՄ-ի հետ ԱՄՆ-ը շուկա էր բաց թողել 30 մլն բարել նավթ՝ իջեցնելով դրա գինը 6 տոկոսով:
ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարները ստեղծվել են 1970-ականների համաշխարհային էներգետիկ ճգնաժամից հետո՝ նոր արտակարգ իրավիճակների համար: Ներկայում Լուիզիանա և Տեխաս նահանգների ստորգետնյա պահուստներում պահվում է ավելի քան 700 մլն բարել նավթ:









































