Պարզվում է, Բեքհեմների ընտանիքի ղեկավարը զբաղվում է ոչ միայն չորս երեխաների, այլև կնոջ դաստիարակությամբ: Բանը նրանումն է, որ Դևիդը նկատել է, որ Վիկտորիան անփույթ է մեքենա վարում. նա ոչ միայն անդադար հեռախոսով է խոսում, այլև անընդհատ ուղղում է շպարը: Սկզբի համար նա Վիկտորիային խիստ նկատողություն է արել և արգելել է երեխաներին իր հետ մեքենա նստեցնել: Վիկտորիան չի լսել ամուսնու խորհուրդները, որի պատճառով էլ Դևիդը ծայրահեղ միջոցների է դիմել. նա կնոջից վերցրել է մեքենայի բանալիներն ու վարորդական իրավունքի վկայականը: Այժմ Վիկտորիան երեխաների հետ բացառապես վարձու վարորդի հետ է երթևեկում, գրում է 7days.ru-ն:












































