«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ իր համար դժվար է տեսնել, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիվերպուլ»-ը ավելի հաջող են հանդես գալիս, քան իր թիմը: Ռունին համոզված է, որ այսպիսի իրավիճակը կօգնի իր թիմակիցներին հավաքել ուժերը և շտկել իրավիճակը:
«Սիթի»-ին և «Լիվերպուլ»-ին տեսնել այդպես հաջող հանդես գալիս, իրականում դժվար է,- Ռունիի խոսքերն է մեջբերում Inside Football-ը: Հաճելի չէ, որ նրանք հայտնվել են այդպիսի բարձր դիրքում, իսկ մենք չկարողացանք ընդունել մարտահրավերը: Բայց դա նշանակում է, որ մենք պետք է հավաքվենք և վերադառնանք բարձր մակարդակին:
Պետք է շարունակել աշխատել, ավելի ագրեսիվ գործել և մրցաշրջանը ավելի ուժեղ ավարտել: Թիմը լավագույն կերպով չի ներակայացել, և այդ ամենը պետք է շտկել»:





































