Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Մոսկվայի կենդանաբանական այգում ցույց են տվել պանդաներ Ժուիին և Դինդինին, որոնց ռուսական կողմին են հանձնել 15 տարվա վարձակալությամբ:
Ժուին և Դինդինը արդեն հարմարվել են կենդանաբանական այգում: Էգ Դինդինը գրեթե երկու տարեկան է, իսկ արու Ժուին նրանից մեծ է մեկ տարի և մեկ օրով:







































