Շվեյցարիայի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր` Գյուլնարայի դեմ հարուցված գործը: Այս մասին գրում է Agence France Presse-ը:
«Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հետաքննում է Գյուլնարա Քարիմովայի նկատմամբ գործը, որը կասկածվում է փողեր լվանալու մեջ»,- նշել են գերատեսչությունում:
Հայտնի է դարձել նաև Ուզբեկստանի նախագահի դստեր ենթադրյալ հանցակիցների նկատմամբ գործ հարուցելու մասին:










































