Գերմանական Deutsche Bank-ը որոշում է կայացրել իր վերահսկողության տակ վերցնել 20 տոննա ոսկին, որը Վենեսուելային է պատկանում՝ կապված 2016-ին վերցված վարկը չմարելու հետ։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Նրա տվյալներով՝ 2016-ին Վենեսուելան Deutsche Bank-ից 750 մլն դոլարի աչփով վարկ է վերցրել՝ որպես գրավ 20 տոննա ոսկի թողնելով։ Մարումները դադարեցնելու հետ կապված՝ Deutsche Bank-ը որոշում է կայացրել դադարեցնել վարկային պայմանագիրը, որի վերջնաժամկետը 2021-ին է ավարտվում և ոսկին վերահսկողության ներքո վերցնել։










































