Նիդեռլանդներում Նոա Փոթհովեն անունով 17-ամյա աղջիկը դիմել է էվթանազիայի, որը օրինական է երկրի տարածքում, հաղորդում է The Daily Mail-ը:
Ինչպես նշվում է, նա դեռատի հասակում սեռական բռնության է ենթարկվել, ինչի հետևանքով տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից, դեպրեսիայից և անորեքսիայից, ինչպես նաև երկար տարիներ հոգեբուժական կլինիկաներում է անցկացրել:
Պարզաբանվում է, որ բժիշկները աղջկան մահացու ներարկում են արել նրա 17 տարին լրանալուց մի քանի օր անց: Օրենսդրության համաձայն, հենց 17 տարեկանից հետո անձը կարող է դիմել էվթանազիայի՝ առանց ծնողների թույլտվության:
Փոթհովենի ծնողները չեն իմացել դստեր որոշման մասին: Նա հարազատներին ու ընկերներին հրաժեշտի նամակներ է թողել:








































