Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Մենք չունենք անկախ դատարան. Գագիկ Ջհանգիրյան

Ազգային ժողովը այսօր քննարկում է կառավարության ներկայացրած՝ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ելույթ ունենալով՝ ընդգծեց, որ այս նախագիծն իր առաջ չի դրել դատավորների անկախ լինելու կարևորագույն խնդիրը, և նախագծին վերաբերող մի շարք դրույթներ պետք է վերանայել:

Ջհանգիրյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դատարանները Սահմանադրւթյամբ անկախ են համարվում, բայց երբ 2007-ին ընդունվեց դատական համակարգի վերաբերյալ օրենքը, ցավալի բան տեղի ունեցավ. դատական համակարգի ներսում ստեղծվեց մի բուրգ, որը ղեկավարում է մեկ մարդ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը:

«Այսօր ամբողջ դատական համակարգը ղեկավարվում է միանձնյա: Ես չեմ ասում, որ նախկինում դատական համակարգը անկախ էր, բայց այն համագործակցում էր գերագույն կամ վճռաբեկ դատարանի, արդարադատության նախարարի հետ, ինչն էլ քիչ թե շատ ապահովում էր դատավորների անկախությունը»,- ասաց նա, ապա նշեց, որ զարմանալի է մի փաստ՝ արդարադատության նախարարը անտեսում է իր նշած խնդիրները, թեպետ ինքն էլ գիտակցում է, որ վերոհիշյալ օրենքը դատական համակարգի համար վատ հետևանքներ է ունենալու:

ՀԱԿ պատգամավորի համոզմամբ՝ պետք է այնպիսի օրինագիծ բերել Ազգային ժողով, որ քանդի այդ բուրգը և վերջ տա դատական համակարգի միանձնյա ղեկավարմանը:

«Մենք հիմա չունենք ինքնուրույն դատարան, ինքնուրույն՝ ամեն ինչով: Մենք այն ամեն ինչով կախել ենք բուրգի ղեկավարից, այդ ինքնավարության մարմինները ստեղծվում են բուրգի ղեկավարի կամքով: Հիշենք նախորդ վճռաբեկ դատարանի նախագահի պատմությունը. եթե մի ժամում նա հրաժարական է տալիս, եթե ինքն է այդքան կախված, բա իրենից կախվածներն ի՞նչ վիճակում են. մենք այստեղ փորձելու ենք ջարդել»,- ասաց նա:

Ջհանգիրյանը համոզված է՝ այս նախագծով նպաստում են, որ դատարանը դառնա վարչարար: Հենց նման հայեցակարգից պետք է մոտենալ դատական օրենսգրքի վերանայմանը՝ անկախություն ցանկացած դատավորի, դատական ատյանի համար՝ ոչ միայն գործադիրից, օրենսդիրից, այլև վերադասից, քանի որ բոլորի կայացրած դատական ակտերն ի վերջո նրանք են վերանայում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքը լրիվ հակադիր դիրքորոշում ունի վճռաբեկ դատարանի առումով: Հարությունյանի կարծիքով՝ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա օպտիմալ դատական համակարգ, հարցը պետք է լուծվի վերաքննության ինստիտուտն ավելի կատարելագործելու համար:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ սահմանափակումներն էլ կարևոր են, որ առաջին ատյանը չդարձնեն զրո, որ մարդիկ չասեն՝ դուք ձեր վճիռը կայացրեք, մենք վերաքննիչ ենք դիմելու:

«Դատական երրորդ ատյանը, սակայն, անհատական իրավունքի պաշտպանության ատյան չէ, հանրային շահի պաշտպանության ատյան է, այլ խնդիր է, որ մենք կարող ենք դժգոհ լինել պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ պետք է գնանք սխալ լուծումների ճանապարհով»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ աշխարհում գործում է նաև անհատական իրավունքի պաշտպանության մոդել, որն արդյունավետ չէ. շատ ատյան՝ չի նշանակում արդյունավետ: ՀՀԿ-ական պատգամավորը նշում է՝ երբ երկու ստորադաս դատարանները հակադիր որոշումներ են ընդունում, սա վառ օրինակն է այն բանի, որ երրորդ ատյանի անհրաժեշտությունն անժխտելի է. այստեղ երրորդ ատյանը պետք է պատասխան տա հարցին, ուղղորդի՝ իրավունքն ինչ ուղով պետք է ընթանա:

Դատական իշխանությունն, ըստ Հարությունյանի, դեռևս կայացման փուլում է, պրակտիկան ձևավորված չէ, դատարանների դերակատարումը պետք է հստակ սահմանազատել: Գաղափարը, որով այս պահին գործադիրն առաջնորդվում է, ուղղված է հենց դրան, բայց պատգամավորը կարծում է՝ որոշակի դրույթներ իրոք մտահոգության տեղիք տալիս են, որոնցից մեկն էլ Սահմանադրության հետ հնարավոր հակասությունն է:

«Այն առկա է, նախագծի զուտ այդ հատվածը նեղ մասնագիտական շրջանակներում քննարկման կարիք ունի: Պետք է հասկանալ՝ արդյոք Սահմանադրությունը հնարավորություն ընձեռո՞ւմ է դադարեցնելու փոխարեն դադարելու բառը կիրառել»,- ասաց նա:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ ներկայում քննարկման փուլում են Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերը: Թովմասյանի խոսքով՝ դատավորի համար որքան կարևոր է արտաքին անկախությունը, այնքան էլ ներքին:

Նա նշեց, որ այս նախագիծը՝ սկսած դատավորների, դատարանների նախագահներին նշանակելու ժամկետից, ուղղված է այս խնդրի լուծմանը, սակայն պետք է հասկանալ՝ արդյոք սա խնդրի լուծո՞ւմ է. «Ոչ, եթե նա ստանում է հրահանգներ, դրա մասին բարձրաձայնում է միայն ընկերական շրջապատում բաժակ բարձրացնելիս, նա չպետք է աշխատի: Մենք խնդիր ունենք, որ նա կարող է այդ ամենը անել, հետո ելնել ընկերական շրջապատում բողոքել»:

Նախարարը նկատեց՝ կան խնդիրներ, թե Արդարադատության խորհուրդն ով պետք է ղեկավարի, եթե սահմանադրական փոփոխությունների խնդիրը դրվի, և այս հարցին կարող են դեռ անդրադառնալ: Նախարարը նշեց նաև, որ այսօր ստորագրել է մի փաստաթուղթ, որով դատական օրենսգրքի փոփոխություններ են նախատեսվում: Նա չբացառեց, որ եթե ձևաչափը գտնեն, ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն տա հենց ԱԺ-ում ներկայացվող փաթեթում ընդգրկել, բայց սա մեղադրանք չպիտի հնչի, այլ որպես առաջարկ:

«Դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետին անդրադարձ կատարեմ. իրականում տարբեր դեպքեր ունենք, երբ դադարելն ու դադարեցնելը տարբեր են: Դատարանի նախագահի, Աստված չանի, մահանալու դեպքում ինչ ենք անում. արդյոք սա չի՞ նշանակում, որ օրենքի ուժով դադարում են նրա լիազորությունները:

Այս նախագիծը որևէ կերպ չի սահմանափակում ո՛չ Արդարադատության խորհրդի, ո՛չ էլ հանրապետության նախագահի լիազորությունները՝ դադարեցնելու դատարանի նախագահի լիազորությունները, բայց կան դեպքեր, երբ օրենքի ուժով կդադարեն»,- ասաց նա:

Նախարարը վստահ է՝ կարող են տարբեր կարծիքներ լինել, հարգում է դրանք, պատրաստ է սխալ լինելու պարագայում հանել, չի պատրաստվում ներկայացնել բացարձակ ճշմարտություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում