Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Կիևը մինչև մարտի 19-ը կստանա 1 միլիարդ եվրոյի օգնություն: Ինչպես հաղորդում է UNIAN գործակալությունը, այս մասին Բարոզուն հայտարարել է Եվրախորհրդարանում «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» թեմայով լսումներին:
«Հաջորդ շաբաթ՝ մարտի 19-ից, մենք առաջարկում ենք մակրոֆինանսական օգնություն 1 միլիարդ եվրոյի չափով: Այս ծավալը մեր կողմից Ուկրաինային ցուցաբերված ընդհանուր մակրոֆինանսական օգնությունը կդարձնի 1.6 միլիարդ եվրո»,- ասել է նա:
Բարոզուի խոսքերով՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը ցուցադրում է ԵՄ համերաշխությունը և աջակցությունն ուկրաինացի ժողովրդին՝ կարճաժամկետ տնտեսական խնդիրները հաղթահարելու համար:









































