Օրերս համացանցը սկսել է հեղեղվել Disney-ի օսկարակիր «Սառը սիրտը» (Frozen) մուլտֆիլմի Love Is an Open Door սաունդթրեքի տարբեր վերարտադրումներով:
Հերթական կատարման հեղինակներ են գեղեցիկ ամուսինները, որոնք մեքենայով ճանապարհ գնալիս երգում են այն:
Ինչպես երևում է՝ մուլտֆիլմի երգը նրանց ավելի շատ է դուր եկել, քան նրանց դստերը: Վերջինս մեքենայի հետևի նստարանին նստած՝ անտարբեր զբաղվում է այլ բաներով:









































