Նյու Յորքում կայացած CFDA Awards 2019-ը Բրուքլինյան թանգարանում բազմաթիվ աստղեր է հավաքել: Կարմիր գորգով անցել են դերասանուհիներ, հայտնի մոդելներ, դիզայներներ և նորաձևության ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Երեկոյի աստղը Ջենիֆեր Լոպեսն էր, որին այս տարի Ամերիկայի դիզայներների խորհուրդը պարգևատրել է Style Icon տիտղոսով՝ «նորաձևության վրա գլոբալ ազդեցության համար»: Դերասանուհին կարմիր գորգին հայտնվել է Ralph Lauren ապրանքանիշի հանդերձանքով, որը շահեկանորեն ընդգծել է նրա ձիգ որովայնը: Աստղի խոսքերով, նա նախապատվությունը տվել է հատկապես այդ դիզայներին, քանի որ նա նույնպես Բրոնքսից է:

Առանձնացել են նաև Օլսեն քույրերը: Մերի Քեյթը և Էշլին արժանացել են «Աքսեսուարների լավագույն դիզայն» անվանակարգի մրցանակին՝ իրենց The Row նորաձևության ապրանքանիշի շնորհիվ: Քույրերը սև կոստյումներ են կրել և միակ վառ կետը նրանց կերպարներում եղել է Մերի Քեյթի ձեռքի երկնագույն կլատչը:

CFDA Awards-ը տարվա ամենակարևոր նորաձևության մրցանակաբաշխություններից է, որը ոչ միայն սահմանում է ոլորտի լավագույններին, այլև բազմաթիվ աստղեր է հավաքում կարմիր գորգի վրա: Այս տարի հյուրերի թվում էին «Vogue» ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը, Դիանա Կրյուգերը, Լիլի Ռեյնհարթը, Հայդի Քլումը, Բելա և Ջիջի Հադիդները, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհի Քամիլա Մորոնեն և շատ ուրիշներ:

















































