Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության աշխատակիցները Խերսոնի մարզում անցած գիշեր ձերբակալել են ՌԴ Զինված ուժերի հետախուզական խմբի, որը թափանցել էր Խերսոնի մարզի տարածք ու Ղրիմ՝ հաղորդում է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամլո կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.netը:
«Հետախուզական խմբի նպատակը օպերատիվ իրավիճակի, Խերսոնի մարզի տարածքում Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստականության աստիճանի ու տեղորոշման ուսումնասիրությունն էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ արտասահմանյան խումբը հետախուզություն է անցկացրել մասնավորապես 3-րդ զենիթահրթիռային դիվիզոնի, 208-րդ զենիթահրթիռային բրիգադի ու 79-րդ ավտոմոբիլային բրիգադի ստորաբաժանումների վերաբերյալ:
Խումբը ղեկավարել է ՌԴ քաղաքացի, ՌԴ ԶՈւ ռազմական հետախուզության սպա, 1981թ. ծնված տղամարդ, որը ձերբակալության պահին ունեցել է Ուկրաինայի քաղաքացու անձնագիր՝ Արբուզով Եվգենի Սերգեևիչ անունով:
Նա խոստովանել է, որ հավաքել է հետախուզական բնույթի տեղեկություն:










































