Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնվել Է հանրության առաջ՝ դրանով իսկ հերքելով այն լուրերը, թե նա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին պատժվել Է Հանոյում ձախողված ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի համար։
Ինչպես հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հունիսի 3-ին Կիմ Յո Չենը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Մայիսի մեկ» մարզադաշտում դիտել Է մարմնամարզիկների եւ արտիստների «Ժողովրդի երկիրը» ելույթը:
Իր հերթին Հարավային Կորեայի «Ռյոնհապ» գործակալությունը նշում Է, որ ԿԺԴՀ-ի պետական զանգվածային լրատվամիջոցներում Կիմ Յո Չենի այդ հայտնվելը առաջինն Է դարձել ապրիլ ամսից ի վեր, երբ նա մասնակցել Է Ժողովրդական գերագույն ժողովի նիստին։










































