Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Վերականգնողական կենտրոնները փակման վտանգի առաջ են կանգնած

Իրավախախտ կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում միջազգային ֆինանսավորումն ավարտվելու պատճառով, իսկ Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը նաև այս ոլորտը պետք է ընդգրկի, ձգձգվում է:

Այսօր «Մեդիա» կենտրոնում «Անչափահաս իրավախախտներ. վերականգնողական կենտրոնների փակման խնդիրը» թեմայով քննարկմանը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, այս կենտրոնում իրենք գործ էին ունենում ոչ միայն այն երեխաների հետ, որոնք հաշվառված չեն, այլ նաև այն երեխաների հետ, ովքեր դեռ հաշվառված չէին ոստիկանությունում, բայց դպրոցներից ստացված արձագանքներից հետո նաև այդ երիտասարդների հետ:

«Երեք տարվա ընթացքում 250 երեխայի հետ ենք աշխատել, ավելի քան 700 երեխայի հետ իրականացվել են ինտերակտիվ ուսուցման դասընթացներ դպրոցներում, մոտավորապես 1000 երեխա շահեց այս ծրագրից»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ սոցիալական աջակցության ծառայությունը դեռևս զարգացած չէ:

Նա նշեց, որ հաշվառված երեխաների հետ աշխատանքը 95 տոկոս արդյունավետություն է արձանագրել: Այս կենտրոնների փորձը նաև հնարավորություն է տալիս հասկանալ՝ դեռահասին ինչն է դրդել հակասոցիալական վարք դրսևորելուն, և ինչու է նա հայտվել այդ վիճակում:

«Փորձում ենք հասկանալ, օգտակար լինել, և մեծ է հավանականությունը, որ հետագայում այդ արարքը չի կրկնվի, քանի որ ներքինի հետ գործ ունենք, փոխում ենք հայացքը աշխարհի նկատմամբ»,- հավելեց նա:

«Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը նշեց, որ կենտրոնը փորձում է աշխատանքը չդադարեցնել: Նա նաև ասաց, որ յուրաքանչյուր երեխայի հետ աշխատում են երեք ամիս:

ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանն ասաց, Աբովյանի վերականգնողական կենտրոնի ճակատագիրն այս պահին քննարկման ընթացքում է: Նա նշեց, որ փորձում են ամեն ինչ անել, որ հնարավոր լինի կենտրոնի գործարկումը:

Նա նաև հավելեց, որ այս առումով դրական արդյունքներ կան. երրորդ վարչության պետը հանդիպումներ է ունենում, քննարկումներ են իրականացնում այս կենտրոնի վերաբացման իրականացման հարցում:

Իրավախախտ անչափահասների հետ, Արթուր Վարդանյանի խոսքով, անկախ կենտրոնների առկայությանը, գործող օրենսդրության համաձայն, ոստիկանությունն իր աշխատանքներն իրականացնում է, բայց այլ է արդյունավետության գործակիցը:

Իսկ թե ով պետք է կենտրոնների գործարկման հետ կապված որոշում կայացնի՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ տարբեր գերատեսչությունների գործառույթները կանխորոշված են, արդարադատության նախարարությունը ունի բավականին լայն գործառույթներ, նախարարությունը շարունակում է աշխատել, որ կանխարգելման գործընթացները ինտնեսիվ ընթանան: Իսկ թե որ գերատեսչության բյուջեով կֆինանսավորվի՝ պարզ կլինի հետագայում բյուջեի բաշխման ժամանակ:

Ըստ նրա՝ հարուստ երկիր չլինելն է մեզ ստիպում, որ պրոբացիոն ծառայությունն այս խնդրով չզբաղվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում