Monday, 29 06 2026
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Սպանությունից հետո Ալիևի զանգն ընդդեմ Վաշինգտոնի. ինչ է ասել Պուտինը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Կրեմլ և խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ալիևն ըստ երևույթին խանդել է, որ հունիսի 1-ին Պուտինն է զանգահարել Հայաստան և խոսել Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե լուրջ, ապա Ադրբեջանի նախագահի հեռախոսազանգն իսկապես ուշագրավ է թե՛ Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցության, թե՛ ընդհանրապես վերջին օրերին ու շաբաթներին արցախյան հարցի ուղղությամբ ձևավորված իրադրության, որի մեջ է ներառվում ոչ միայն այս օրերի սահմանային լարվածությունը, երբ ադրբեջանական կրակոցից սպանվեց հայ զինծառայող: Հարցն ընդհանրապես Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից հետո ծավալված քաղաքական գործընթացի մասին է նաև, և սահմանին Ադրբեջանի հրահրած լարումը և մարդասպանության շանտաժի տակտիկայի վերադարձը կարող են լինել այդ զարգացումների հետևանք: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի առաջ քաշած մտրակի և կարկանդակի մարտավարությունը Ադրբեջանին դրեց բավականին դժվար կացության առաջ:

Երևանը, մի կողմից, աննախադեպ աշխուժացրեց խաղաղասիրական հռետորաբանությունը, ընդ որում ոչ միայն քաղաքական իշխանության, այլ նաև առաջին տիկնոջ կամ պարզապես վարչապետի տիկնոջ հայտնի նախաձեռնության մակարդակով, մյուս կողմից՝ բավականին կոշտ հարցադրումներ արեց բանակցության մինչ այդ եղած բովանդակության և ձևաչափի վերաբերյալ: Մասնավորապես, Երևանը հարց դրեց՝ ինչո՞ւ պետք է փոխզիջման վերաբերյալ հարցերն առաջինն ուղղվեն Հայաստանին և առաջինը Հայաստանից պատասխանի սպասեն, և ոչ Ադրբեջանին հղվեն և սպասեն Ադրբեջանից, հայտարարվեց, որ բանակցությունը չի կարող լիարժեք լինել և ընդհանրապես բանակցություն համարվել, եթե վերականգնված չէ կարգավորման ձևաչափն իր սկզբնական տեսքով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, որն ամրագրված է ընդհուպ ԵԱՀԿ մակարդակի փաստաթղթերով, և Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեցնեն այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները՝ այնպես, որ հակամարտության կողմերը դրանք չենթարկեն յուրովի մեկնաբանության և մանիպուլյացիաների:

Այլ կերպ ասած, Երևանը միանգամայն կառուցողական, նախաձեռնողական, խաղաղասիրական տրամաբանությամբ դրեց կոշտ մոտեցումներ ու հարցադրումներ՝ ցույց տալով մինչ այժմ եղած, այսպես կոչված, բանակցային գործընթացի ամբողջ մանիպուլյատիվությունն ու վտանգավորությունը: Ի վերջո հենց դա էր, որ հանգեցրել էր 2016-ի պատերազմի, և անխուսափելիորեն դարձյալ պատերազմի է հանգեցնելու՝ ոչ մի այլ տեղ, եթե շարունակի գործել: Զուգահեռ, Հայաստանի իշխանությունն իր անվերապահ հավատարմությունը հավաստելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությանը, մյուս կողմից անվերապահ հստակությամբ՝ առաջին դեմքի մակարդակով դրեց անվտանգության միջավայրի համար Ռուսաստանի պատասխանատվության հարցը, ընդ որում ոչ միայն կարողանալ-չկարողանալու, այլ կարողանալու՝ պարզապես ուզելու կամ չուզելու ասպեկտում:

Սա, իհարկե, զգալիորեն սահմանափակեց Ադրբեջանի հետ խաղի ռուսական հնարավորությունը, որը շատ թանկ էր արժենում Հայաստանի և Արցախի վրա: Այս պայմաններում, թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Բաքուն արձանագրում է մի իրավիճակ, երբ զգում է անգամ մենակ մնալու հավանականություն:

Արևմուտքը Բաքվին լքել է վաղուց, Ռուսաստանն էլ կարող է մտածել լքելու մասին, եթե Երևանը շարունակի «անթերի» և «ներդաշնակ» առաջ տանել մտրակի և կարկանդակի քաղաքականությունը: Ադրբեջանին այլ բան չի մնում, քան վերադառնալ ռազմական շանտաժի քաղաքականությանը, սակայն այստեղ էլ ակնառու է, որ բավական բարդ է ակնկալել նախկին շրջանի արդյունավետություն, քանի որ փոխվել է ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Հայաստանի մոտեցումը, փոխվում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերության բնույթը, այլ նաև միջազգային միջավայրն ու ռուս-ամերիկյան հարաբերությունը՝ ընդհուպ մերձավորարևելյան համատեքստում: Ահա այդ շրջանակում էլ, Մոսկվայում ապրիլին արտգործնախարարների մակարդակով հանդիպումից հետո Ադրբեջանը սկսեց խոսել այն մասին, որ հաջորդ հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում: Սակայն որևէ կողմ, այդ թվում՝ հայկական կողմը, չհաստատեց այդպիսի զարգացման հնարավորությունը: Փոխարենը, մայիսին Սոչիում պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի և Պուտինի ու Լավրովի հետ հանդիպումների ֆոնին, Երևանը հայտարարեց, որ Վաշինգտոնում կարող է լինել Փաշինյան-Ալիև հանդիպում: Հավանաբար, հենց այդ հանդիպումը կազմակերպելու համար համանախագահները մայիսի վերջին այցելեցին ռեգիոն: Հենց այդ օրերին էլ Բաքուն լարեց իրավիճակը, ըստ ամենայնի ինչ-որ բանի դիմադրելու համար: Պուտինին Ալիևի հեռախոսազանգը, ըստ ամենայնի, այդ փորձի շարքում է:

Մասնավորապես, հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա միջազգային տնտեսական ամենամյա համաժողով, որին մասնակցելու է Հայաստանի վարչապետը: Իսկ Ալիևը մասնակցելո՞ւ է: Եվ արդյոք Ադրբեջանի նախագահը դրա համա՞ր չէր զանգահարել Պուտինին, Սանկտ Պետերբուրգում համաժողովը օգտագործելու և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու առաջարկով, այդպիսով «կտրելով» Վաշինգտոնի նախաձեռնությունը: Ադրբեջանի համար կասկած չկա, որ վաշինգտոնյան օրակարգում շարունակում է գերիշխել 2016-ի Վիեննան: Այստեղ հույսը Պուտինն է, որը թեև շահագրգռված է ռեգիոնալ կայունությամբ և մերժում է ռազմական դիվանագիտության վերադարձի Բաքվի հայցերը, սակայն մյուս կողմից շահագրգռված չէ ստատուս-քվոն փաստացի միջազգայնորեն ամրագրելու հարցում: Պուտինն ընդունե՞լ է Ալիևի առաջարկը, թե՞ նա ավելի լայն պայմանավորվածության մեջ է Վաշինգտոնի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում