Saturday, 13 06 2026
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Մարքսիստը, միավորվելու փոխարեն, 4 ուժերին կոչ է անում վայր դնել մանդատները

Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հրավեր չի ստացել և համագործակցելու մտադրություն էլ չունի: Նա այս մասին ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով կոնսոլիադացվելու կոչերին և դրա շուրջ արվող գործնական քայլերին:

«2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ես Գագիկ Ծառուկյանին չեմ հանդիպել, չեմ տեսել, նա ինձանով չի հետաքրքրվել, ես էլ իրենով չեմ հետաքրքրվել: Այնպես որ, ես բացարձակապես ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ: Որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես կամ ոչ պաշտանպես ասում են՝ Գագիկ Ծառուկյանն այդ ինչ տվեց, որ այս կամ այն ընտրություններում նրան օգնեցի, իսկ ես ասում եմ՝ մարքսիստական կուսակցությունը որևէ օլիգարխի, որևէ կազմակերպության, որևէ անհատի կամ ֆինանսական կառույցների հետ ֆինանսական գործառույթներ չի իրականացնում:

Թե ինչո՞ւ չի իրականացնում, դա էլ ասեմ՝ ախր որ դու ուզենաս՝ կտան: Եթե ես ֆինանսական գործառույթներ իրականացնեմ, իմ խոսքը՝ ինչպես կասեր Մեծն լոռեցին՝ «Քաջ որսկանի գյուլլի պես չի կարող թռչել և սուլել», դրա համար էլ որպեսզի ես կարողանամ ազատ քննադատել և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, ես ֆինանսական գործառույթներ չեմ իրականացնում: Հետևաբար չեմ շփվում որևէ օլիգարխի, ֆինանսական կապիտալի տիրապետող անձանց հետ»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ոչ իշխանական ուժերի միավորմանը և, պատասխանելով մեր այն հարցին, թե իր գնահատմամբ՝ կհասնե՞ն այդ ուժերը հաջողության, ասաց․ «Այդ ուժերի միավորման գործընթացը, կարծում եմ, անիրականանալի է։ Նրանք չունեն ընդհանուր գաղափարական հենք, իրարամերժ են իրենց հասարակական դիրքով, հասարակության մեջ գրաված դիրքով, քաղաքականության մեջ ունեցած դիրքով, կապիտալի նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքով: Այդ կուսակցություններից մեկը ռուսամետ է, մեկն էլ ՝ ՀՀՇ-ն, չգիտես ինչ կողմնորոշում ունի, այնպես որ, նրանց միավորման մասին խոսք լինել չի կարող:

Եթե նրանք իսկապես ազգի նվիրյալներ են և մտահոգ, ուրեմն այդ 44 մանդատները պետք է վայր դնեն, ստեղծեն պառլամենտական ճգնաժամ և արագ սկսեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ եթե նրանք զբաղվում են զուտ կեղծ իմիտացիոն գործընթացներով, թե իբրև ընդդիմություն են, ապա կրկնեմ Վահրամ Փափազյանի՝ «Օթելլոյի» խոսքերը․ «Ամեն սև բան Օթելլո չէ», այնպես, ինչպես ամեն մի ողբերգակ չէ, որ կարող է լինել իր ժողովրդի բարեսիրտ նվիրյալ՝ առավել ևս ընդդիմություն:

Այնպես որ, ես նրանցից որևէ մեկից լուրջ ակնկալիքներ ապագայում չունեմ: Նրանք ո՛չ կհրաժարվեն իրենց մանդատներից, ո՛չ էլ կստեղծեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար խորհրդարանական ճգնաժամ, հետևաբար, սա ուղղակի իմիտացա է մինչև 2017 թվականի ընտրությունները ջրի երեսին լողալու համար»:

Մեր հարցին, թե փաստորեն, իր գնահատմամբ, բուրժուադեմոկրատական հեղափոխություն տեղի չի՞ ունենա, Դ․ Հակոբյանն ասաց․ «Լևոն Հակոբիչի այդ խոսքերը քաղաքագիտական մտածողությունների հետ անհարիր են, նա հիանալի պատմաբան է, բայց քաղաքական մարդ չէ, նա քաղաքական գործիչ չէ: Եթե նա իմանար, թե ինչ բան է հեղափոխությունը, այդպիսի արտահայտություն չէր անի:

90-91 թվականին մենք ունեցել ենք թավշյա հեղափոխություն՝ հասարակության ռետրոգրատ տրանսֆորմացիայով, այսինքն՝ սեփականության վերաձևում, պետականությունից անցում բացարձակ մասնավոր կապիտալի, անցել են բուրժուական- սոցիալիստական դեմոկրատիայի:

Այսօր խոսել, թե մենք իբր նորից բուրժուադեմոկրատական հեղափոխություն ենք անում՝ նա չի հասկանում: Հեղափոխություն նշանակում է սկզբունքորեն նոր պետական համակարգի ձևավորում՝ հասարակության հանդեպ նոր ֆունկիցոնալ պարտականություններով հանդերձ, հեղափոխություն նշանակում է սեփականության վերաձևում, հեղափոխություն նշանակում է այն կատակլիզմը, որը ստեղծում է նոր պետական մեքենա։ Ահա այս ամենը Լևոն Հակոբիչը կա՛մ մոռացել է, կա՛մ ժամանակին լավ չի սերտել, մնացածը դատարկաբանություն է»,- եզրափակեց նա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում