Այս գիշեր կայացավ Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի երկրորդ տուրի առաջին հանդիպումը: Արգենտինայի հավաքականը կրկին դժգույն խաղ ցուցադրեց ու չկարողացավ հաղթել Կոլումբիայի ընտրանուն: Գրանցվեց ոչ-ոքի` 0:0 հաշիվ: Ամբողջ խաղի ընթացքում գնդակին ավելի շատ էին տիրում արգենտինացիները, սակայն Կոլումբիայի հակագրոհներն ավելի վտանգավոր էին:
Երկու թիմերն էլ ունեին հաշիվը բացելու հնարավորություն, սակայն չկարողացան իրացնել: Ամենավտանգավոր գրոհը կազմակերպեցին կոլումբիացիները. առաջին խաղակեսի վերջնամասում Բուրդիսսոն սեփական տուգանային հրապարակում բացահայտ խախտեց կանոնները Ռամոսի նկատմամբ, սակայն հանդիպման մրցավարը Արգենտինայի դարպասին չնշանակեց մաքուր 11-մետրանոց հարվածը:
Այս պահի դրությամբ A խումբն ունի հետևյալ տեսքը.
Կոլումբիա 4 մ.
Արգենտինա 2 մ.
Բոլիվիա 1 մ.
Կոստա Ռիկա 0 մ.
Նշենք, որ երկրորդ տուրի Բոլիվիա-Կոստա Ռիկա հանդիպումը դեռ չի կայացել: