Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Տարածաշրջանի և մեր գործընկեր երկրների համեմատ մենք ամենալավ վիճակում ենք՝ թե՛ տոկոսադրույքներով, թե՛ տնտեսական աճով, թե՛ գնաճով»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի՝ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Վարչապետը հայտարարեց, որ 130 հազար վարկառուի՝ սև ցուցակում գտնվելու խնդիրը լուծված է: Կա՞ն արդյոք ձեզ մոտ այդ քաղաքացիների անուն-ազգանունները: Մեր գործընկերներին հետաքրքրում է Ձեր աշխատավարձի չափը»,- ասաց պատգամավորը և հավելեց, թե տնտեսական քաղաքականության ներկա իրավիճակում կա՞ն արդյոք ստագնացիայի որոշակի նշաններ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































