Հետախուզության հարցերով ԱՄՆ սենատի կոմիտեի ղեկավար Դայան Ֆայնսթայնը Կենտրոնական հետախուզական վարչությանը մեղադրել է Կոնգրեսի աշխատակիցների համակարգիչները կոտրելու մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
Նման փաստեր են հայտնաբերվել ԿՀՎ-ի կողմից ձերբակալությունների և հարցաքննությունների ժամանակ լիազորությունները գերազանցելու հարցը հետաքննելիս:
ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հերքել է այդ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք իրականության հետ ոչ մի կապ չունեն:










































