Լիովին հասկանալի և բացատրելի է հանրության սուր արձագանքը նախկին համակարգի որևէ ներկայացուցչի կամ նրանց հետ առնչվող գործչի քաղաքական հայտի հանդեպ: Հանրությունը մեկ տարի առաջ մերժել է հենց այդ գործիչներին, նրանց հետ առնչվող շրջանակներին։
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ այստեղ խնդիրը չի կարող դիտարկվել միայն զգայական մակարդակում։ Եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ՝ անկախ դրա հեռանկարային լինել չլինելուց ու նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքից, ապա ի՞նչ հարթության մեջ է պետք դիտարկել այս գործընթացները և ինչո՞ւ հեղափոխությունից մեկ տարի անց մենք դեռ ունենք նախկինը մերժելու խնդիրը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի և քաղաքական մեկնաբան Գոռ Մադոյանի հետ:
Վիգեն Հակոբյանի կարծիքով, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, պաշտոնական Երևանը բացահայտ չի միջամտի Արցախի ընտրություններին:
Մյուս բանախոս Գոռ Մադոյանն էլ հավելեց, որ արցախյան ուժերի կողմից կարող են լինել սադրանքներ, որոնք կփորձեն ՀՀ իշխանության հետ կոնֆլիկտ հրահրել:





































