Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի սեփական ծրագիր է սկսել երկրի ազգային ռադիոյով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մադուրոյի հետ կապի մեջ» ծրագրի առաջին եթերի ժամանակ նախագահը հայտարարել է, որ դա կլինի ժողովրդի հետ զրույց այլ մակարդակով, շփման ձևերի համադրություն՝ ռադիոյի և սոցցանցերի կիրառությամբ:
Նախագահի խոսքով՝ ծրագրի շրջանակում վենեսուելացիները կարող են իրենց դիտարկումները, առաջարկները, քննադատությունն ու մեկնաբանություններն ուղիղ իրեն ուղղել: Մադուրոն հայտնել է նաև, որ Facebook-ում անձնական էջ է ստեղծել, որը հնարավոր է ընթերցել մի քանի լեզուներով:
Ուղիղ եթերում ժողովրդի հետ շփման պրակտիկայի նախահայրը Վենեսուելայում Ուգո Չավեսն է: «Ալո, նախագահ» ծրագիրը վենեսուեալական ռադիոյով հեռարձակվել է 1999 թվականից, ավելի ուշ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ:









































