ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Միլան»-ին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր: Առաջին խաղն ավարտվել էր 0:1 հաշվով: Այսպիսով՝ «Ատլետիկո» – «Միլան» դիմակայությունում գրանցվեց 5:1 հաշիվը:
«Ատլետիկո» – «Միլան»՝ 4:1
1:0 Կոստա (3’), 1:1 Կակա (27’), 2:1 Թուրան (40’), 3:1 Գարսիա (75’), 4:1 Կոստա (85’)







































