Wednesday, 01 07 2026
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Չինաստանը հետաքննություն է սկսել ամերիկյան FedEx ընկերության նկատմամբ

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին ԿԺՀ իշխանությունները հետաքննություն են սկսել FedEx արագ առաքման ծառայության նկատմամբ: Ամերիկյան ընկերությունը մեղադրվում է Huawei-ի հաճախորդների համար նախատեսված մի քանի ծանրոցների ԱՄՆ ապօրինի տեղափոխման մեջ: «FedEx-ը լրջորեն խախտել է հաճախորդների օրինական իրավունքներն ու շահերը»,- հաղորդել է Չինաստանի Xinhua լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Huawei չինական հեռահաղորդակցային կոնցեռնը FedEx-ին մեղադրել է այն բանում, որ Huawei-ի Ասիայում գտնվող մասնաճյուղերի փոխարեն ամերիկյան ընկերությունը Huawei-ի համար նախատեսված մի շարք փաթեթներ ուղարկել է Միացյալ Նահանգների կենտրոնական բազա:

FedEx-ը ներողություն է խնդրել, հավաստիացնելով, որ ծանրոցները պատահականորեն են ուղարկվել ԱՄՆ:

Չինաստանի հետ առևտրային պատերազմ սկսած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն սրել է մի քանի շաբաթ առաջ Huawei-ն ընդգրկելով «սև ցուցակում», ընկերությանը մեղադրելով լրտեսության մեջ: Արդյունքում, մի շարք համակարգչային չիպեր արտադրողներ և Google ինտերնետ-կոնցեռնը սահմանափակել կամ լիովին դադարեցրել են համագործակցությունը Huawei-ի հետ:

Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, Պեկինը մայիսի 31-ին հայտարարել է, որ մտադիր է հրապարակել «անհուսալի» օտարերկրյա ընկերությունների, կազմակերպությունների և անհատների ցանկը, որոնք վնաս են հասցնում չինական ձեռնարկությունների շահերին: Չինաստանը սպառնացել է նաև սահմանափակել ԱՄՆ հազվագյուտ մետաղների արտահանումը, որոնք անհրաժեշտ են համակարգիչների, սմարթֆոնների, էլեկտրատեխնիկայի և ավտոմոբիլների արտադրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում