Ամերիկյան Ինդիանա նահանգի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այլևս անհրաժեշտություն չկա դպրոցներում երեխաներին ձեռագիր սովորեցնել: Այս մասին հաղորդում է Time-ը: Դրա փոխարեն անհրաժեշտ է աշակերտներին սովորեցնել լավ օգտվել համակարգչի ստեղնաշարից: Նման նամակ դպրոցները ստացել են դեռ այս տարվա ապրիլին, իսկ դրա կիրառումն արդեն կսկվի առաջիկա աշնանը:
Նահանգի կրթության վարչության նամակում ասվում է, որ դպրոցն ինքը կարող է որոշել՝ հրաժարվել ձեռագիր սովորեցնելուց, թե ոչ: Ասվում է նաև, որ անցում ստեղնաշարի պետք է կատարվի միայն 4-րդ դասարանից: Որոշ ծնողներ տարակուսանք են հայտնել այս որոշման կապակցությամբ՝ ասելով, որ այսքանից հետո իրենց երեխաները չեն կարողանա նույնիսկ ստորագրություն դնել: Թե ինչն է հիմք հանդիսացել նահանգային իշխանությունների նման որոշման համար, չի նշվում: