66 տարի առաջ՝ 1953 թ. հունիսի 2-ին, Վեսթմինսթերյան Աբբայությունում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ II-ի թագադրությունը:
Էլիզաբեթը 1952 թ. փետրվարին մահացած թագավոր Ջորջ VI-ի ավագ դուստրն է: Նոր թագուհին թագադրվեց սգո ավարտից հետո: Արքայադուստրն այդ ժամանակ 27 տարեկան էր:
Արարողությունից երեք շաբաթ առաջ Էլիզաբեթը անընդհատ սկսեց թագը կրել, անգամ չէր հանում առավոտյան նախաճաշին: Այսպիսով, նա «սովորում էր» իրեն հարմարավետ զգալ թագավորական հանդերձանքի մեջ։ Սակայն փորձությունը հեշտ չէր. անգլիական միապետի թագը մաքուր ոսկուց էր, պատված 275 թանկարժեք քարերով և կշռում էր 3 կիլոգրամ:

Չնայած վարչապետ Ուինսթոն Չերչիլի և բրիտանական եկեղեցու առարկություններին, թագադրության արարողությունը ցուցադրվեց հեռուստատեսությամբ: «Մարդիկ պետք է ինձ տեսնեն, որ հավատան ինձ», – ասել էր Էլիզաբեթը:
Ապրիլին Էլիզաբեթ II-ը դարձավ 93 տարեկան: Նա ղեկավարման տևողության և տարիքի առումով ժամանակակից միապետների մեջ ռեկորդակիր է:









































