«Միայն Ալբանիայի փորձը վերցնելն ու տեղայնացնելը բավարար չէ։ Տեղական առանձնահատկությունները միանշանակ պետք է հաշվի առնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը՝ անդրադառնալով վեթինգի վերաբերյալ օրինագծին։ Նրա խոսքով՝ չի կարելի վեթինգի մասին խոսել միայն դատարանների մասով։ Պետք է ավելի ընդգրկուն նայել, վեթինգի մասին խոսելիս միայն դատարանները չպետք է նկատի ունենալ: «Եթե խոսվում է անօրինական դատական ակտի մասին, ապա դրանում մասնակցություն են ուեննում և՛ դատավորները, և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունն ու քննչական մարմինները։ Եթե համակարգված մոտեցում չկա խնդրին, սկսում է թվալ, որ պարզապես մի ցցուն պրոբլեմ ենք տեսել ու կցվել ենք դրան»,- ասաց Կիրակոսյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ոչ միայն վեթինգ պետք է իրականացվի, այլև փոփոխվի կառավարման համակարգը, օրենսդրությունը, փոփոխվի սահմանադրությունը. «Նույն կառավարման համակարգը պահպանելով, նույն օրենսդրական դաշտը փահպանելով և միայն մարդկանց փոխելով՝ հնարավոր չէ արդյունքի հասնել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































