Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում որոշել են հանդիսավոր կերպով հուղարկավորել նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի հորը՝ հայտնի ընդդիմադիր Էթեն Չիսեկեդին՝ մահվանից 2 տարի անց, հաղորդում է BBC-ն։
Չիսեկեդի ավագը մահացել է Բելգիայում, 84 տարեկանում։ Այդ ամբողջ ընթացքում նրա մարմինը թաղման բյուրոյում է գտնվել։ Մայիսի 30-ին այն բերել են հայրենիք, իսկ հաջորդ օրը դագաղը դրել «Կինշասե» մարզադաշտում։ Քաղաքական գործչին հրաժեշտ տալու են եկել տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաև Ռուհանդայի և Անգոլայի նախագահները։
Հունիսի 1-ին հանդիսավոր պատարագ տեղի կունենա, որից հետո նրան կհուղարկավորեն մասնավոր նստավայրում։









































