London’s Drag Syndrome հատուկ խմբի ստեղծագործական տնօրեն Դանիել Վայսը հայտնել է նախագծի մասին, որին մասնակցում են Դաունի համախտանիշով տառապող մարդիկ։
Զգեստավորված ներկայացումների մասնակցելով՝ նրանք իրենց մեջ նոր տաղանդներ են բացահայտում, կարծում է Վայսը։ Ստեղծագործական խմբի մասին տեսագրությունը հրապարակվել է CNN-ի Twitter-յան էջում։
«Ես կարծում եմ, որ Դաունի համախտանիշով մարդիկ լրացուցիչ քրոմոսոմ ունեն, որը նրանց լրացուցիչ տաղանդ է հաղորդում»,-ասել է Վայսը։
Խմբի անդամները բեմ են բարձրանում ինչպես իսկական դերասաններ՝ վառ դիմահարդարմամբ և արտասովոր հագուստներով։ Նրանք շատ են պարում, և նրանց յուրաքանչյուր համարն առանձնահատուկ է։










































