Խորվաթիայի դատարանը նախկին վարչապետ Իվո Սանադերային կաշառակերության համար ինը տարվա ազատազրկման է դատապարտվել:
«Խորվաթական ժողովրդավարական միությունը», որը ղեկավարվում է նախկին վարչապետի կողմից, նույնպես այս գործով մեղավոր է ճանաչվել:
Սա առաջին դեպքն է, երբ քաղաքական կուսակցությունը կաշառակերության մեջ մեղավոր է ճանաչվել: Վերլուծաբանները նշում են, որ այդ վճիռը Խորվաթիայում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վրա երկարաժամկետ ազդեցություն կունենա:
Սանադերային կաշառակերության մեջ արդեն երկրորդ անգամ են մեղավոր ճանաչում: Նա հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը, փոխանցում է BBC-ն:







































