Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ափսոսում եմ, որ Վիտալի Բալասանյանը զրոյացրեց իր հեղինակությունը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին։ Բալասանյանը մասնավորապես նշել է, որ այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:

Հայտարարության մեջ խոսելով Միացյալ ու հզոր Հայաստանի մասին՝ Բալասանյանը, այդուհանդերձ, չի նշել, թե արդյոք դա պատկերացնում է Հայաստանի և Արցախի միավորմա՞մբ, թե՞ ոչ, նա կարևորել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։

Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը, որն Արցախում 2012 թվականի ընտրություններին աջակցում էր Վիտալի Բալասանյանին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նրա նոր նախաձեռնությանը՝ ասաց. «Բնականաբար, մեր աջակցությունը չի լինի։ Դեռ 2012 թվականին մի շարք կողմնակիցների հետ նա նախաձեռնել էր «Սահմանադրական Արցախ» շարժումը, որը տևեց մի քանի ժամ կամ մի քանի օր, որովհետև ռեալ գործողություններ ու ինչ-որ քայլեր չեղան»։

Խանումյանը հավելեց. «Քաղաքականությունը լուրջ բան է, և քաղաքականությամբ պետք է լրջորեն զբաղվել։ Անլուրջ նախաձեռնությունները չեմ ընդունում, պետք չէ անլուրջ բաներով զբաղվել։ Քաղաքականությունը անընդհատ ու մշտական գործընթաց է, ոչ թե ընտրությունից ընտրություն ընկած գործընթաց, հետևաբար ես այլ պատկերացումներ ունեմ։

Ափսոսում եմ նաև Վիտալի Բալասանյանի համար, որը 2012 թվականի  նախագահական ընտրություններից հետո բավականին մեծ հեղինակություն ուներ, սակայն այդ հեղինակությունը զրոյացրեց՝ տարատեսակ վարկաբեկված անձանց հետ համագործակցության գնալով, այդ թվում՝ Բակո Սահակյանի թիմակիցը դառնալով»։

Խանումյանը շեշտեց՝ Բակո Սահակյանի թիմակիցներին աջակցելու որևէ տարբերակ իրենց համար գոյություն չունի. «Սա նախընտրական նախաձեռնություն է, որը լուրջ չէ։ Իր համար ես ընդամենը ափսոսում եմ: Եղել եմ իր թիմակիցը, ԱԺ իմ նախկին գործընկերն է, բայց նա սխալ ճանապարհի վրա է, սխալ մարդկանց հետ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում