Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Վիճակախաղերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց. «Խաղասրահ մուտք գործելու համար 21 տարեկան լինելը պարտադիր է նաև արտասահմանցիների՞ համար, եթե նույնիսկ իրենց երկրում դա թույլատրված է 18 տարեկանից»:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա վերաբերում է բոլորին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































