Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը տնտեսության զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ասել. «Արդյոք կառավարությունն ունի՞ երաշխիքներ՝ ստացված տնտեսվարող սուբյեկտներից, շուկայի ներքին խոշոր խաղացողներից, որ այս որոշման արդյունքում չեն լինելու աշխատատեղերի կրճատումներ և սոցիալական լարվածություն»:
Նա հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք կողմ են քվեարկելու, բայց ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է կառավարության և «Իմ քայլը» խմբակցության վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































