YouTube-ի Shane Campbell էջում տեղադրվել է ինքնատիպ զվարճանք ներկայացնող տեսանյութ: Երկու երիտասարդ տնից դուրս են գալիս բակ՝ աստիճաններից միանգամից նետվելով ձյան շատ հաստ ծածկույթի մեջ այնպես, կարծես ավազանի մեջ նետվելիս լինեին:
Նրանք Մինեսոտայի Դուլութ քաղաքից են: Տեսանյութը նկարահանվել է փետրվարին, երբ ԱՄՆ-ում սոսկալի սառնամանիքներ էին:
Նրանց զվարճանքն ընդամենը 30 վայրկյան է տևում: Նրանք ցրտից ինքնամոռաց գոռալով տուն են վազում:










































